Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.11.2016 | 00:20

Վա՜յ ինձ, Տե՛ր, վա՜յ ինձ, քանզի կործանվեցի մեղքերով ու աղտեղացա իմ մտքերով, ունայնացա բարիքներից ու ցամաքեցի սիրուց, խավարեցի լալուց և դադարեցի ընթանալուց: Չունեմ արտասվող աչքեր, ծփում եմ տարակուսած, որովհետև չունեմ բարու հույս և ակնկալություն:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ